ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան
03.11.2020 | 21:56

Հումանիտար աջակցության շրջանակներում այսօր “Atlantis European Airways” ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո -Երևան հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։ Չվերթով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի փոխանցմամբ, տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ